Ստամբուլի արևմուտքում գրեթե մեկ օր չեն կարողանում հանգցնել հրդեհը (լուսանկարներ, տեսանյութ)
Ստամբուլի արևմուտքում տեղակայված գործարանում 18 ժամից ավելի ուժգին հրդեհը չի հաջողվում մարել։ Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով TGRT-ին։

Շաբաթ օրը մոտակայքում տեղակայված «Աթաթուրք» մարզադաշտից, որտեղ կայացել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, ծուխ է երևացել։

Հրդեհը պատել է մարզադաշտի մոտակա Իկիտելի արդյունաբերական տարածքում վեցհարկանի գործարանի վերջին հարկը։ Մոտ 1000 քառակուսի մետր մակերեսով շենքում անհայտ պատճառով հրդեհվել է պլաստմասե և թղթե արտադրանք։











