Քարաթափում Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհին․ մաքրումից հետո արդեն երկկողմանի երթևեկելի է

12:48 • 11.06.23

Հունիսի 10-ին, ժամը 23։03-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մասամբ մաքրել են ճանապարհահատվածը․ ճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. փրկարարները սահմանազատել են տարածքը։

Հունիսի 11-ին ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները շարունակվել են. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քարաթափում Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհին․ մաքրումից հետո արդեն երկկողմանի երթևեկելի է