Շոտլանդիայի նախկին առաջին նախարարն ազատ է արձակվել հարցաքննվելուց հետո
Շոտլանդիայի նախկին առաջին նախարար (2014-2023) Նիկոլա Սթերջենն ազատ է արձակվել ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո. նա հարցաքննվել է իշխող Շոտլանդիայի ազգային կուսակցության ֆինանսավորման հետաքննության շրջանակում: Այս մասին կիրակի հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։
«Այսօր՝ 2023 թվականի հունիսի 11-ին, որպես Շոտլանդիայի ազգային կուսակցության ֆինանսավորման գործով կասկածյալ, ձարբակալված 52-ամյա կինն ազատ է արձակվել առանց մեղադրանքի՝ շարունակվող հետաքննության շրջանակում: Կինը հարցաքննվել է Շոտլանդիայի ոստիկանության կողմից՝ ժամը 10:00-ին բերման ենթարկվելուց հետո», - ասվում է հաղորդագրությունում:
«Բրանչֆորմ» օպերացիայի շրջանակում Շոտլանդիայի ոստիկանությունը հետաքննում է, թե ինչպես է ծախսվել Մեծ Բրիտանիայից անկախության հանրաքվեի համար նախատեսված 600.000 ֆունտ ստերլինգը:Ապրիլին ոստիկանությունը ձերբակալել էր կուսակցության գանձապահ Քոլին Բիթիին և Նիկոլա Սթարջենի ամուսնուն՝ կուսակցության նախկին գործադիր տնօրեն Փիթեր Մյուրելին: Այնուհետև նրանք ազատ են արձակվել առանց մեղադրանքի:
Ավելի վաղ շոտլանդական ոստիկանությունը ներխուժել էր կուսակցության շտաբ-բնակարան և Նիկոլա Սթերջենի և Փիթեր Մյուրելի տուն:
Փետրվարի 15-ին Սթերջենը հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնից իր հրաժարականի մասին։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ Նա նաև հրաժարական տվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից։ Կուսակցությունը հանդես է գալիս Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախության օգտին։










