Եղանակի առաջիկա 5 օրվա կանխատեսումը
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ներկայացրել է եղանակի առաջիկա 5 օրվա կանխատեսումը։
«Հանրապետության տարածքում`
Հունիսի 11-ի ցերեկը, 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ին, 15-16-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի և 13-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի ցերեկը կնվազի ևս 1-2 աստիճանով»,- հայտնել է ՓԾ-ն։











