Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, ինչպես նաև շնորհավորական ուղերձ հղել նախագահ Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)

13:44 • 12.06.23

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել Ռուսաստանի ժողովրդին:

Բացի այդ, նա նաև շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ռուսական դարավոր պետականության պատմության մեջ այս հատկանշական օրը, որը խորհրդանշում է Ռուսական պետության դարավոր ավանդույթները, ուժն ու ոգին, միավորում է բոլոր ռուսաստանցիներին, ովքեր հիշում են իրենց Հայրենիքի անցյալը և հավատում նրա ապագային:

Հայ-ռուսական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով։ Արդյունավետ քաղաքական երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքեր գործադրել՝ բոլոր ուղղություններով նշանակալի արդյունքների հասնելու համար»: 

 

Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, ինչպես նաև շնորհավորական ուղերձ հղել նախագահ Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)