Հռոմի պապը նամակ է գրել Զելենսկիին

16:54 • 12.06.23

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որում նա «մտերմություն է հայտնել տառապյալ ուկրաինացի ժողովրդին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ամեն ինչ անելու այս տառապանքին վերջ տալու համար»։ 

Այս մասին հայտարարել է ուկրաինական կարգավորման գծով պապական հատուկ ներկայացուցիչ կարդինալ Մատեո Ձուպին, որը վերջերս է վերադարձել Կիևից, որտեղ հանդիպել է Զելենսկու հետ։, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է նպաստենք խաղաղության հնարավորինս արագ հաստատմանը, հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ դրան հասնելու համար», - ասվում է նամակում։

«Ես գնացել էի Կիև՝ ասելու. «Մենք ձեզ հետ ենք և որքան որ կարող ենք, կօգնենք ձեզ խաղաղության հասնել», - ասել է Ձուպին։




Հռոմի պապը նամակ է գրել Զելենսկիին