Ռուս զինվորականները հաջողությամբ հետ են մղում Ուկրաինայի հակահարձակումը. Վոլոդին

12:01 • 12.06.23

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ռուսաստանի օրվա առթիվ իր շնորհավորանքում շնորհակալություն է հայտնել ռազմական գործողության մասնակիցներին «հերոսության և արիության համար»։ Նա հաջող է գնահատել ուկրաինական հակահարձակումը հետ մղելու նրանց գործողությունները, գրում է kommersant.ru-ն։

«Մեկ շաբաթից ավելի, զոհաբերելով իրենց, նրանք հաջողությամբ ետ են մղում Կիևի արյունոտ ռեժիմի զորքերի՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ իրականացվող հակահարձակումը»,- գրել է Վոլոդինը Telegram-ում:

Հունիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական հակահարձակումն արդեն սկսվել է։ Նա պնդել է, որ ակտիվ մարտեր են մղվել հունիսի 7-ին և 8-ին, սակայն ուկրաինացի զինվորականները հաջողություն չեն ունեցել։ Հունիսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում հակահարձակողական գործողություններ են ընթանում, սակայն մանրամասներ չի հայտնել։



Ռուս զինվորականները հաջողությամբ հետ են մղում Ուկրաինայի հակահարձակումը. Վոլոդին