Սլովակիայի նախկին վարչապետն ասել է, որ «ամբողջ Եվրոպայում պահեստները դատարկվել են»

10:13 • 12.06.23

Ամբողջ Եվրոպայում սպառազինությունների պահեստները դատարկ են, և դրանց համալրման համար կպահանջվի հինգից տասը տարի: Նման կարծիք է հայտնել Սլովակիայի նախկին վարչապետ և «Ձայն` Սոցիալ դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Պետեր Պելեգրինին, հայտնում է Pravda-ն։

«Ամբողջ Եվրոպայում պահեստները դատարկվել են, բոլոր բանակները լրացնելու են պաշարները։ Սա 5-10 տարվա աշխատանք է»,- ասել է քաղաքական գործիչը։

Սլովակիան, նրա խոսքով, ռեսուրսների սղության պատճառով այլևս չի կարողանա զգալի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Սլովակիան, Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո, սկսել է զենք մատակարարել Կիևին։ 2022 թվականին երկիրն Ուկրաինա է ուղարկել 168 միլիոն եվրոյի զենք։ Եվրամիությունը Ուկրաինային մատակարարել է 13 միլիարդ եվրոյի սպառազինություն և ուսուցում է անցկացրել ավելի քան 16 հազար ուկրաինացի զինծառայողի համար, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։