Նման քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի. Ալեն Սիմոնյանը Իշխան Սաղաթելյանին ուրախ ամառ մաղթեց
Իշխան Սաղաթելյանի մասով նույնիսկ մեղք եմ համարում, որ ինչ-որ մեկնաբանություն անեմ, որովհետև նման քաղաքական գործիչ, կարծում եմ, քաղաքական դաշտում արդեն գոյություն չունի:
Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Պատասխանելով Իշխան Սաղաթելյանի գործունեության մասին հարցին՝ ԱԺ նախագահը նշեց.
«Իր գործընկերներն իրեն հնարավորինս մինչև վերջ առաջ են բրդում իրեն սպառելու համար, ինքն էլ ուրախ-ուրախ, հպարտ դեմքի արտահայտությամբ գնում իրեն ձորից գցում է, փոխաբերական իմաստով: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, իմ իմացած տեղեկություններով, արդեն որևիցե ձևով չի ուզում իրենց հետ շփվել»:
Նա նաև նշեց, որ ինչ ուզում են կարող են անել․ իրենք հանգիստ են, քանի դեռ ժողովուրդն իրենց հասկանում է.
«Երբ մենք քննարկում ենք ունենում մեր ներքին քաղաքական դաշտի հետ կապված, կամ մենք չենք խոսում, կամ դա շատ փոքր մասն է կազմում, որովհետև մենք մեր հենակետն ենք տեսնում Հայաստանի Հանրապետության ժողովրդին:
Քանի դեռ մեր ժողովուրդը հասկանում է, քանի դեռ մենք կարողանում ենք բացատրել, մենք հանգիստ ենք, ինչ ուզում են թող անեն: Մենք ենք նրանց էդ ազատությունը տվել, թող անեն, ուրախ ամառ իրենց»,- ասում է Ալեն Աիմոնյանը










