Հորդանանի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին խոցել են թմրանյութ տեղափոխող ԱԹՍ

16:51 • 13.06.23

Հորդանանի զինված ուժերն այսօր Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու խոցել են թմրանյութ տեղափոխող անօդաչու թռչող սարք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հորդանանյան Petra գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերի աղբյուրին:

Գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը տեղափոխում էր 500 գ մետամֆետամին: Թմրանյութը փոխանցվել է համապատասխան մարմիններին։ Զինվորականները պնդում են, որ անօդաչու թռչող սարքը Հորդանան էր թռչում հարևան Սիրիայի տարածքից և խոցվել է սահմանը հատելուց հետո։

Սիրիական կողմը առայժմ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Հորդանանի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին խոցել են թմրանյութ տեղափոխող ԱԹՍ