Կախովկայի ՀԷԿ-ի ավերածության հետևանքով ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 17-ի
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերածության հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 17-ի, Telegram-ում հայտնել է Խերսոնի շրջանի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն։
Կախովկայի ՀԷԿ-ը ոչնչացվել է հունիսի 6-ին։ Դրա հետևանքով Դնեպրի երկու կողմերը հեղեղվել են (ձախ ափը վերահսկվում է ռուսական զորքերի կողմից, աջը՝ ուկրաինական զորքերի)։ Ավելի քան 7 հազար մարդ տարհանվել է Խերսոնի շրջանի ձախ ափ։ Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում են կատարվածի համար:










