Պուտինն Ադրբեջանում ՌԴ նոր դեսպան է նշանակել
12:41 • 14.06.23
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Եվդոկիմովին նշանակել է Ադրբեջանում դեսպան՝ Միխայիլ Բոչարնիկովին ազատելով այդ պաշտոնից, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Միխայիլ Նիկոլաևիչ Եվդոկիմովին նշանակել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամանագրի տեքստում։
Մեկ այլ հրամանագրով այս պաշտոնից ազատվել է Միխայիլ Բոչարնիկովը։
Placeholder










