Առնվազն 79 մարդ խեղդվել է Հունաստանի ափերի մոտ ներգաղթյալների նավը խորտակվելուց հետո

23:40 • 14.06.23

Առնվազն 79 մարդ զոհվել է այն բանից հետո, երբ չորեքշաբթի վաղ առավոտյան Հունաստանի ափերի մոտ հարյուրավոր մարդկանց տեղափոխող միգրանտների նավ է խորտակվել: Այս մասին հայտնել է երկրի առափնյա պահպանությունը, գրել է CNN-ը։

Ընդամենը 104 միգրանտներ, որոնք ճանապարհորդում էին նավով, այդ ժամանակվանից դուրս են բերվել ջրից ու տեղափոխվել Կալամատա քաղաք: Առափնյա պահպանությունը հայտնել է, որ որոնողափրկարարական գործողությունը կդադարեցվի, երբ տարածքում մութն ընկնի ու կշարունակվի վաղն օրվա առաջին լույսով:

Հստակ չէ, թե քանի մարդ է եղել նավի վրա, երբ այն խորտակվել է: Փրկվածները ասում են, որ այնտեղ կարող էր լինել 750 ուղևոր:

Առնվազն 79 մարդ խեղդվել է Հունաստանի ափերի մոտ ներգաղթյալների նավը խորտակվելուց հետո