Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված օտարերկրացիների վիրահատությունները բարեհաջող են անցել

15:26 • 14.06.23

Երասխի մետալուրգիական գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված և ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների վիրահատություններն ավարտվել են:

Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Վիրահատություններն անցել են բարեհաջող, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորված օտարերկրացիների վիրահատությունները բարեհաջող են անցել