Երասխում վիրավորում ստացած օտարերկրացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության․ ԱՆ

13:18 • 14.06.23

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Երասխում վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիների վիճակի վերաբերյալ՝ հայտնելով, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

«Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն», - ասված է ԱՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Երասխում վիրավորում ստացած օտարերկրացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության․ ԱՆ