Ոստիկանները Բերդի գազալցակայանում հայտնաբերել են 36-ամյա բնակչի աճեցրած կանեփը (տեսանյութ)

20:40 • 14.06.23

ՀՀ ոստիկանությունը հայտնել է գազալցակայանում թմրանյութի հայտնաբերման մասին։

«Հունիսի 13-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Տավուշ-Այգեպար ճանապարհի գազալցակայանի աշխատակիցը տաղավարում պահում և օգտագործում է թմրանյութ:

Նույն օրը ձեռնարկվեցին միջոցառումներ, և գազալցակայանի տաղավարի սեղանի դարակում հայտնաբերվեցին կանեփի տերևներ, նաև` թմրանյութ օգտագործելու միջոցներ:

Բերդի 36-ամյա բնակիչը հայտնեց, որ տերևներն ինքն է քաղել տաղավարի մոտ աճած թփերից ու դարակում չորացրել` անձամբ օգտագործելու համար:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանները Բերդի գազալցակայանում հայտնաբերել են 36-ամյա բնակչի աճեցրած կանեփը (տեսանյութ)