Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել դեպի ձորակը կախված մեքենան

19:10 • 15.06.23

Հունիսի 15-ին, ժամը 14:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել դեպի ձորակը կախված մեքենան