Ադրբեջանական կողմը 10-15 րոպե կրակել է կառուցվող գործարանի ուղղությամբ․ Երասխի վարչական ղեկավար

12:54 • 15.06.23

Այսօր Երասխում նորմալ իրավիճակ է, մարդիկ բնականոն կյանքով են ապրում, հիմա բերքահավաք են անում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արարատի մարզի Երասխ վարչական շրջանի ղեկավար Սարո Այվազյանը:

Նա մանրամասնեց, որ երեկ ադրբեջանական կողմը 10-15 րոպե կրակել է կառուցվող գործարանի ուղղությամբ։ Ըստ Այվազյանի՝ ադրբեջանական կողմը թիրախավորել է մետալուրգիական գործարանը և չի ուզում, որպեսզի այն կառուցվի։

«Արդեն 6-7 ամիս է, որ գործարանի կառուցման աշխատանքներն սկսվել են: Տարուց ավել է, որ կրակոց չի եղել գյուղի ուղղությամբ: Սա առաջին անգամն էր։ Մենք կողմ ենք, որ գործարանը կառուցվի։ Կառավարությունը պետք է դեմն առնի, որ Ադրբեջանը չխոչընդոտի գործարանի կառուցմանը»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։

Հունիսի 12-ին դարձյալ Ադրբեջանը կրակ էր բացել Երասխի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ադրբեջանական կողմը 10-15 րոպե կրակել է կառուցվող գործարանի ուղղությամբ․ Երասխի վարչական ղեկավար