Ինչպես են ադրբեջանցիները փորձել դրոշ տեղադրել Հակարիի կամրջի վրա (տեսանյութ)

16:18 • 15.06.23

Այսօր առավոտյան 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Հայտնել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից:

 
Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել էր:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել դրոշ տեղադրել։

Ինչպես են ադրբեջանցիները փորձել դրոշ տեղադրել Հակարիի կամրջի վրա (տեսանյութ)