Դասագրքային քաղաքական հետապնդում է. Մելիքյանը՝ Արմեն Աշոտյանի դեմ նախաձեռնված քրեական վարույթի մասին
Դասագրքային քաղաքական հետապնդում է, այն, ինչ քննչական կոմիտեն ներկայացնում է, ամենևին համոզիչ չէ։ Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ քրեական հետապնդմանը։
ՀՀ քննչական կոմիտեն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Ըստ նրա՝ ՔԿ-ն շտապել է, քանի որ հակառակ դեպքում Աշոտյանին վերագրվող հանցանքների մասին մամուլի հաղորդագրությունն այսքան ուշ չէր լինի։
Հակառակ դեքպում նյութերը կտրամադրեին քննիչին անիմիջապես, ոչ թե դատական նիստը բացելուց հետո, այսինքն ոչ թե 6, 7, 8 ժամ ձերբակալումից հետո»,- հավելեց Մելիքյանը։
Դատարանի բակում են հավաքվել Աշոտյանի աջակիցները, ՀՀԿ անդամները։










