Երևանում, շենքի բակի զրուցարանում հայտնաբերվել է տղամարդու դի․ Shamshyan.com

10:40 • 15.06.23

Երեկ՝ հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 48 հասցեի բակում գտնվող զրուցարանում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Ռոբերտ Սարգսյանն է։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։ 

Երևանում, շենքի բակի զրուցարանում հայտնաբերվել է տղամարդու դի․ Shamshyan.com