Սահմանադրական իրավունքն ապստամբությունը ևս համարում է ժողովրդի իրավունք, բայց դա վերջին միջոցն է․ Դավիթ Հարությունյան

13:30 • 16.06.23

Արդյո՞ք Արմեն Աշոտյանը գիտեր, որ իր նկատմամբ կարող է նման քայլեր ձեռնարկվեն՝ այո, բայց արդյո՞ք դա նրան ստիպեց լռել, չբացահայտել այն հանցագործությունները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ի ու Արցախի շուրջ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Ճշմարտացի խոսքը ճաղերի հետևքում թացքնելն է հնարավորություն ընձեռում ոմանց շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը։ Բայց իրենք վստահաբար սխալվել են, որովհետև կան մարդիկ, որոնց խոսքը նման ձևով չի լռեցվի, Արմեն Աշոտյանը պատկանում է այդ մարդկանց դասին»,- ասաց նա։

Անդրադառնալվ հարցի իրավական կողմին՝ Հարությունյանն ասաց․

«Մի քանի անգամ շատ ուշադիր, թուղթ ու գրիչը ձեռքիս, փորձել եմ կարդալ այն նյութը, որը տարածել է Քննչական կոմիտեն։ Այնտեղ իրավունքի մասին խոսք չկա և մեկնաբանելու ոչինչ չկա։ Կարելի է վերցնել ցանկացած հեքիաթ, յուրաքանչյուր 4-5 բառից հետո գրել «հանցավոր մտադրությամբ», «կատարելով հանցագործություն» , «չարաշահելով պաշտոնական դիրքը», վերջում էլ ավելացնելով «այսպիսով կատարելով փողերի լվացում» բառերը, այդ փաստաթուղթը երևի ավելի շատ աղերս կունենա իրականության հետ, քան այն, ինչ ես ընթերցեցի ՔԿ-ի հրապարակման մեջ»։

Լրագրողների այն հարցին՝ ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրավիճակում ինչ պետք է անեն քաղաքական ուժերը, Հարությունյանն ասաց, որ ճշմարտությունը՝ պետք է անդադար բարձրաձայնվի։

«Ես չէի ուզենա պատասխանել այն հարցին, թե մոտ ապագայում ինչ գործողություններ եք դուք ուզում լսել ինձանից, բայց մի բան ակնհայտ է՝ առաջին հերթին դա պետք է լինի ուղիղ խոսքը ժողովրդի հետ։ Երբ խոսում ենք Սահմանադրության մասին, ապա այն արձանագրում է մի շարք բարձրագույն արժեքներ։ Ժողովրդական ապստամբությունն ընդունված է, և Սահմանադրական իրավունքը դա նաև դիտում է որպես ժողովրդի իրավունք, թեև դրա մասին ուղղակիորեն գրված չէ, բայց բավական է բացել Սահմանադրական իրավունքի որևէ դասական դասագիրք, դրա մասին դուք այնտեղ կտեսնեք։ Բայց դա չի նշանակում, որ հենց դա է եղանակը կամ դա միակ եղանակն է, դա վերջին միջոցն է, որին դիմում է ժողովուրդը։ Այս պահին ես չեմ տեսնում որևէ անհրաժեշտություն գործելու ստանդրատ իրավական դաշտից դուրս՝ ապավինելով վերջին միջոցներին»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Սահմանադրական իրավունքն ապստամբությունը ևս համարում է ժողովրդի իրավունք, բայց դա վերջին միջոցն է․ Դավիթ Հարությունյան