Դիլիջանի ոլորաններում բեռնատար է կողաշրջվել

10:52 • 16.06.23

Հունիսի 16-ին, ժամը 09:41-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ ավտճանապարհը միակողմանի փակ է։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»։

 

Դիլիջանի ոլորաններում բեռնատար է կողաշրջվել