«Մեծ հավանականությամբ» Կախովկայի ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել ռուսների կողմից տեղադրված պայթուցիկներով․ Reuters

22:20 • 16.06.23

«Մեծ հավանականությամբ» Կախովկայի ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել ռուսների կողմից տեղադրված պայթուցիկներով։ Ուրբաթ օրը հրապարակված նախնական եզրակացության մեջ ասել է իրավական փորձագետների խումբը, որն օգնում է Ուկրաինայի դատախազներին հետաքննության գործում, գրել է Reuters-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Ուկրաինային Կախովկայի ամբարտակը ոչնչացնելու համար՝ որպես հակամարտությունը սրելու Արևմուտքի կողմից աջակցվող մարտավարություն:

Ուկրաինան հետաքննում է պայթյունը որպես ռազմական հանցագործություն ու շրջակա միջավայրի հնարավոր հանցավոր ոչնչացում կամ «էկոցիդ»:

Global Rights Compliance միջազգային իրավապաշտպան իրավաբանական ընկերության փորձագետները հունիսի 10-11-ը այցելել են Խերսոնի մարզ՝ Ուկրաինայի գլխավոր դատախազի և Միջազգային քրեական դատարանի թիմի հետ:

 

«Ապացույցներն ու վերլուծությունը հասանելի տեղեկատվության, որը ներառում է սեյսմիկ սենսորներ ու քննարկումները բարձրակարգ փորձագետների հետ, ցույց է տալիս, որ մեծ հավանականություն կա, որ ոչնչացման պատճառ է հանդիսացել ամբարտակի կառուցվածքի կրիտիկական կետերում տեղադրված նախապես տեղադրված պայթուցիկները»: Reuters-ը գրել է, որ տեսել է իրավաբանական ընկերության թիմի նախնական եզրակացությունները:

Global Rights Compliance-ի ավագ իրավաբան Յուսուֆ Սայեդ Խանը, որը մասնակցել է Խերսոնում դաշտային առաքելությանը, ասել է, որ այն բացահայտումը, թե ամբարտակը պայթեցրել են նախապես տեղադրված պայթուցիկներով ռուսական կողմը, «80% և ավելի հաստատուն է»:

«Մեծ հավանականությամբ» Կախովկայի ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել ռուսների կողմից տեղադրված պայթուցիկներով․ Reuters