Արցախում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել

17:28 • 16.06.23

Հունիսի 16-ին ժամը 11:50-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի խաչմերուկում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Դեպքի վայր մեկնած փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, ավտոմեքենայից հանել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Արցախում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել