Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Հունիսի 9-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի իր տանը, տնամերձ հողամասում ու օժանդակ շինություններում 44-ամյա մի տղամարդ աճեցնում ու պահում է թմրանյութ: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Քրեական հետախույզներն այցելեցին նշված հասցե:
Տղամարդը իրավապահներին հայտնեց, որ տանը պահում է մարիխուանա, որը պատրաստել է իր մշակած կանեփի թփերից:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացվել է տան ու տնամերձ հողամասի զննություն: Հայտնաբերվել է թափանցիկ տարայով դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:










