33-ամյա երիտասարդն իր տանն ապօրինի պահել է մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան և այլն, կալանավորվել է (տեսանյութ)

20:59 • 16.06.23

Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ 33-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Հունիսի 6-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց Էրեբունու բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդի մայրը ոստիկաններին ներկայացրեց մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան, 7,62 մմ տրամաչափի 17 փամփուշտ և ինքնաձիգի պահեստատուփ: Տանտիկինը նաև հայտնեց, որ ողորկափող հրացանը պատկանում էր հանգուցյալ սկեսրայրին:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդին առաջադրվել է մեղադրանք, նա ձերբակալվել է, ապա դատարանի որոշմամբ` կալանավորվել:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

33-ամյա երիտասարդն իր տանն ապօրինի պահել է մեկ ինքնաձիգ, մեկ ողորկափող հրացան և այլն, կալանավորվել է (տեսանյութ)