Տեխասում տորնադոյի հետևանքով կան զոհեր և շուրջ 100 վիրավոր (լուսանկարներ)
Տեխասի (ԱՄՆ) հյուսիսային մասում գտնվող Փերիտոն քաղաքին պատուհասած տորնադոյի պատճառով երեք մարդ է զոհվել։ Վիրավորների թիվը տատանվում է 75-100 մարդու սահմանում։ Այս մասին NBS-ին հայտնել է տեղի հրշեջ ծառայության ղեկավար Փոլ Դոտչերը։
Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ տորնադոն Փերիտոնին հարվածել է հունիսի 15-ին: Ընդհանուր առմամբ քաղաքում ապրում է մոտ 8,5 հազար մարդ։ Տուժածներ տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Որոշների վիճակը ծանր է։
Քաղաքի հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք անցած տորնադոյի հիմնական վնասը գրանցվել է քաղաքի արդյունաբերական հատվածում։
Հեռուստաալիքը նշում է, որ ընդամենը վերջին մեկ օրվա ընթացքում յոթ տորնադո է գրանցվել Տեխասում, Օկլահոմայում և Միչիգանում։














