Ուկրաինայում մարտերի կենտրոնն անցում է կատարել դեպի Մարիուպոլ տանող ճանապարհը․ երկրի ՊՆ փոխնախարար

20:24 • 16.06.23

Ուկրաինայում մարտերի կենտրոնն անցում է կատարել դեպի Մարիուպոլ տանող ճանապարհը, որտեղ ուկրաինական հարձակումը դանդաղորեն հետ է մղում ռուսական ուժերին, իսկ բրիտանական Challenger տանկերը պատրաստ են միանալ մարտին։ Այս մասին գրել է The Guardian-ը։ 

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Հաննա Մալիարն ասել է, որ ամենաակտիվ մարտերն ընթանում են ոչ թե Բախմուտի շրջակայքում, այլ հարավում ու հատկապես երկու ափամերձ քաղաքների՝ Բերդիանսկի և Մարիուպոլի ուղղությամբ:

«Եթե առաջին շաբաթվա էպիկենտրոնը եղել է արևելքը, ապա այժմ տեսնում ենք, որ մարտերը շարժվում են դեպի հարավ։ Եվ այժմ մենք տեսնում ենք ամենաակտիվ շրջանները՝ Բերդիանսկն ու Մարիուպոլը», - ասել է Մալիարը:

«Արևելքում հակառակորդը դիմել է բոլոր ուժերին՝ կասեցնելու մեր հարձակումը։ Եվ նրանք այնտեղ ուժեր են կուտակում մեզ կանգնեցնելու համար։ Հարավում նրանք այնքան էլ հաջողակ չեն»,- հավելել է նա։

Ուկրաինայի ՊՆ փոխնախարարը նաև ասել է, որ հարավային բոլոր ուղղություններով առաջընթաց կա, և դրանք մի քանիսն են։

«Եթե խոսենք կորուստների մասին, ապա Բախմուտի հատվածում 9 անգամ ավելի շատ ռուսներ են զոհվել, քան ուկրաինացիները։ Իսկ հարավային ուղղությամբ ռուսները 5,3 անգամ ավելի շատ են զոհվել, քան ուկրաինացիները»

 

Ուկրաինայում մարտերի կենտրոնն անցում է կատարել դեպի Մարիուպոլ տանող ճանապարհը․ երկրի ՊՆ փոխնախարար