Վանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
16:37 • 16.06.23
Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Վան նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման գործակալությունը:
Ինչպես գրում է eadaily.com-ը, ցնցումները գրանցվել են ժամը 12:54-ին Տուշբա շրջանում։ Օջախը գտնվել է 7,01 կիլոմետր խորության վրա։
Placeholder










