Մհեր Գրիգորյանը Շահին Մուստաֆաևին առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնել

20:19 • 17.06.23

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու առաջարկ է ուղարկել:

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից:

Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:

Մհեր Գրիգորյանը Շահին Մուստաֆաևին առաջարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնել