«Դե ինչ, Աստված պահապան թագուհուն». Բայդենը Կոնեկտիկուտում իր ելույթն ավարտել է տարօրինակ արտահայտությամբ
16:36 • 17.06.23
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնեկտիկուտում զենքի անվտանգության հարցերով գագաթնաժողովում ելույթն ավարտելիս մասնակիցներին հրաժեշտ է տվել տարօրինակ արտահայտությամբ:
«Դե ինչ, Աստված պահապան թագուհուն», - ասել է ԱՄՆ նախագահն ու հեռացել բեմից:
Սպիտակ տան ներկայիս ղեկավարը, որն արդեն 80 տարեկան է, դարձել է պատմության մեջ ԱՄՆ ամենատարեց նախագահը։
Placeholder










