Գյումրու ծննդատան նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները վերսկսվել են

14:18 • 17.06.23

Վերսկսվել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները։ 2019 թվականից մեկնարկած աշխատանքները շուրջ մեկ տարի է, ինչ կասեցված էին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետի աշխատակազմի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արաքսյա Կիրակոսյանը, օրերս Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել շինարարությունն իրականացնող «Ամուր քնստրաքշնս» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Արզարունու հետ: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել շարունակել գործընթացը։

Նոր ծննդատունը կառուցվում է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով, շենքը եռահարկ է, ունի նկուղային հարկ։ Իրականացվել է աշխատանքների մոտ 50 տոկոսը։

Գյումրու ծննդատան նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները վերսկսվել են