Ադրբեջանը դադարեցնում է օդանավակայաններում մուտքի արտոնագրերի տրամադրումն Իրանի քաղաքացիներին

12:09 • 17.06.23

2023 թվականի հունիսի 23-ից Ադրբեջանը դադարեցնում է Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը։

Հաղորդվում է, որ Իրանի դեսպանատունը խնդրել է իր քաղաքացիներին Ադրբեջան այցելելու ցանկության դեպքում նախապես «ASAN վիզա» ստանալ առցանց եղանակով կամ դիմել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն վիզա ստանալու համար։

Ադրբեջանը դադարեցնում է օդանավակայաններում մուտքի արտոնագրերի տրամադրումն Իրանի քաղաքացիներին