Ռուսաստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը՝ մեկ բաժակ թափված շամպայնը

20:39 • 17.06.23

Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքում գնչուների հարսանիքը ծեծկռտուքով է ավարտվել. 29 մարդ բերման է ենթարկվել։

Shot թելեգրամյան տվյալներով՝ ծեծկռտուքի պատճառը շամպայնի թափված բաժակն է եղել։ Հյուրերն ուրախ նշում էին հարսանիքը, երբ հանկարծ հյուրերից մեկը պատահաբար շամպայնը բաժակից թափել է այլ հյուրի վրա։ Դրա հետևանքով սկսվել է ծեծկռտուք։ Ռեստորանի աշխատակիցները փորձել են բաժանել և հանգստացնել հյուրերին, սակայն ի վերջո ոստիկանություն են կանչել։

Ծեծկռտուքի ինը մասնակից վարչական պատիժ է ստացել «Մանր խուլիգանություն» հոդվածով։


Ռուսաստանում հարսանիքի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը՝ մեկ բաժակ թափված շամպայնը