Աբրամովիչը հրաժարվել է Ուկրաինային ուղարկել Չելսիի վաճառքից ստացված ողջ գումարը
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է անգլիական «Չելսիի» վաճառքից ստացված միջոցները հասնեն ռազմական գործողություններից տուժած և ուկրաինացիներին, և ռուսներին։
Ինչպես գրում է The Mail on Sunday-ը, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի իշխանությունները դժվար թե համաձայնեն նման պայմանի։
Միաժամանակ, ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացված միջոցների փոխանցումը Ուկրաինային չի կարող տեղի ունենալ առանց Աբրամովիչի թույլտվության։ Պարբերականը նշում է, որ գումարը տուժածներին կարող է չհասնել մինչև այս տարվա վերջ։
«Մենք ցանկանում ենք համոզվել, որ այդ գումարը կուղղվի միայն նրանց, ում համար դրանք նախատեսված են: Ինձ պետք է լիակատար վստահություն», - ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին:










