Հրդեհ՝ Արթիկի գիշերային ակումբում

10:24 • 18.06.23

Հունիսի 18-ին, ժամը 03։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի գիշերային ակումբի նկուղում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:00-ին, մարվել՝ 04:45-ին: Մասամբ այրվել է գույքը և ջերմահարվել՝ կախովի առաստաղը (մոտ 30 քմ):

Հրդեհ՝ Արթիկի գիշերային ակումբում