Գայանե Հակոբյանին հեռացրել են «Որդիների կանչ» ՀԿ-ից

10:14 • 18.06.23

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարութուն է տարածել, որում ասվում է. 

««Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ  Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել  ՀԿ-ի  շարքերից։ Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։

Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ -ն  շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով»։ 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՔՕ 191-րդ հոդվածի (առևանգում) հատկանիշներով՝  Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով, բայց պատիժը պայմանական չի կիրառվել ու ազատ է արձակվել  դատարանի դահլիճից։

Գայանե Հակոբյանին հեռացրել են «Որդիների կանչ» ՀԿ-ից