Ծառը շրջվել է և ընկել ավտոմեքենայի վրա․ փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից

23:20 • 19.06.23

Հունիսի 19-ին, ժամը 19:26-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում ծառը շրջվել է և ընկել ավտոմեքենայի վրա, ներսում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծառը շրջվել է և ընկել ավտոմեքենայի վրա․ փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել արգելափակումից