Արցախի Կաղարծի համայնքում ավտոմեքենա է այրվել

08:28 • 19.06.23

Հունիսի 18-ին ժամը 22:17-ին, Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։

Հրդեհը մարելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, լիամարվել` 22:55-ին։ Այրվել է Կաղարծի համայնքի բնակչին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը

Արցախի Կաղարծի համայնքում ավտոմեքենա է այրվել