Բելառուսում քիմիական կաստրացիան ներառվել է մանկապղծության բուժման ալգորիթմում

17:32 • 19.06.23

Բելառուսի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հանրապետությունում նախապատրաստվել են Քրեական օրենսգրքում փոփոխություններ, որոնք նախատեսում են մանկապիղծների հարկադիր բուժում։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Մանկապիղծների բուժման ալգորիթմը նախատեսում է քիմիական կաստրացիայի կիրառում։ Ըստ հաղորդագրության՝ հանրապետության գլխավոր դատախազության նախաձեռնությամբ «հաստատվել է կլինիկական արձանագրություն, որը պարունակում է մանկապղծության բուժման ալգորիթմ, ներառյալ քիմիական կաստրացիայի օգտագործումը»։

Նշվում է նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցել է գլխավոր դատախազության նախաձեռնություններին՝ կապված «ոչ ավանդական սեռական հարաբերությունների, սեռափոխության, մանկապղծության հետ»։

Ռուսաստանում ևս քննարկվում են մանկապիղծների քիմիական կաստրացիայի կիրառման առաջարկները։ Նախօրեին՝ հունիսի 18-ին, ՌԼԴԿ կուսակցությունը հայտարարել է, որ շուտով Պետդումա կներկայացնի օրինագիծ Ռուսաստանում հարկադիր քիմիական կաստրացիայի ներդրման մասին՝ որպես պատիժ մանկապղծության համար դատապարտվածների համար:

Քիմիական կաստրացիան դեղամիջոցների ընդունումն է, որոնք «մշտապես կամ ընդմիշտ նվազեցնում են սեռական ցանկությունը»։ Հարկադիր քիմիական կաստրացիա կիրառվում է Կանադայում, Դանիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և ԱՄՆ որոշ նահանգներում։

2012 թվականից Ռուսաստանում ներդրվել է կամավոր քիմիական կաստրացիա՝ այն կիրառվում է անչափահասի նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված անձի համաձայնությամբ։

Բելառուսում քիմիական կաստրացիան ներառվել է մանկապղծության բուժման ալգորիթմում