Զինված ուժերում շարունակվում են համալիր ստուգումները

18:11 • 19.06.23

Զինված ուժերում շարունակվում են համազորային, զորատեսակների ու հատուկ զորքերի ուժերի ու միջոցների մարտական պատրաստականության, պատրաստության, մարտունակության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումները: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ստուգումների ընթացքում մշակվում են ինչպես տեսական ու մասնագիտական պատրաստության հարցեր, այնպես էլ անձնակազմի կողմից ուսումնամարտական խնդիրների կատարման գործնական ունակությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Զինված ուժերում շարունակվում են համալիր ստուգումները