Վրաստանում գործադուլ անող հանքափորներից մեկը կարել է աչքերը (լուսանկարներ)

14:59 • 19.06.23

Վրաստանի արևմտյան Չիաթուրա քաղաքում գործադուլ անող հանքափորները դիմել են բողոքի ավելի արմատական ձևերի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարները վնասներ են հասցրել իրենց՝ մեկը կտրել է ձեռքերը, մյուսը կարել է աչքերը։ Ավելի վաղ հացադուլավորներից մեկը ի նշան բողոքի կարել էր բերանը, գրում է ekhokavkaza.com-ը:

Հիշեցնենք, որ հանքափորները պահանջում են աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում և նախկին աշխատանքային գրաֆիկին վերադարձ։

Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը գրում է, որ բողոքի ակցիայի 14-րդ օրը Georgian Manganese-ը հայտարարել է, որ պատրաստ է աշխատակիցներին առաջարկել վերադառնալ իրենց նախկին աշխատանքային գրաֆիկին։ Բացի այդ, հունիսի 18-ին կայացած բանակցությունների արդյունքում ընկերությունը համաձայնվել է առաջին փուլում աշխատավարձերը բարձրացնել 5%-ով։

Ընկերությունում նշում են, որ շահույթի ավելացման դեպքում աշխատավարձերը կշարունակեն աճել։ Գործատուն պատրաստ է նաև աուդիտ անցկացնել ընկերությունում։

Ցուցարարներն այս առաջարկները «ծաղր» են անվանել:

В Чиатуре один из шахтеров зашил себе рот | Информационное агентство  «Интерпрессньюс»

Վրաստանում գործադուլ անող հանքափորներից մեկը կարել է աչքերը (լուսանկարներ)