Տեղատարափ կարկուտից հետո Իջևանում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ (լուսանկարներ)

23:53 • 19.06.23

Տեղատարափ կարկուտից հետո Իջևան քաղաքում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, վնասվել է գրեթե ողջ բերքը, տապալվել են ծառեր, պոկվել՝ տանիքներ։ Այս մասին հայտնել է Իջևանի համայնքապետարանը։ 

«Անմիջապես կարկուտից հետո վնասված ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով աշխատանքի են անցել Իջևանի համայնքապետարանի կոմունալ ծառայության խմբերը և հատուկ տեխնիկան։ Աշխատանքները տեղում համակարգում է համայնքի ղեկավարի տեղակալ Արգիշտի Ամիրխանյանը։

Տեղում ծառայություն են իրականցնում և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերում ՆԳՆ պարեկային և փրկարար ծառայության, շտապօգնության աշխատակիցները։ Արտակարգ ռեժիմով աշխատում է ՀԷՑ-ը:

Հետևեք Իջևանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջին` լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեղատարափ կարկուտից հետո Իջևանում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ (լուսանկարներ)