Տավուշում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ (լուսանկարներ)

23:53 • 19.06.23

Հորդառատ անձրև և կարկուտ Տավուշի մարզում: Այս մասին հայտնել է մարզպետի աշխատակազմը։

«Անձրևի, կարկտահարության և ուժգին քամու հետևանքով Տավուշի մարզկենտրոն Իջևանում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ:

Կարկուտը և անձրևը վնասել են նաև Իջևան համայնքի գյուղական բնակավայրերը:

Փրկարարների օգնությամբ ծառի տակ մնացած մեքենայից դուրս են բերվել ուղևորները, որոնց մեջ եղել են նաեւ երեխաներ։

Փրկարարները, ոստիկանները, համայնքային իշխանությունները մաքրում և բացում են միջպետական, ինչպես նաև համայնքային նշանակության ճանապարհներն ու փողոցները:

Այս պահին կան էներգետիկ ցանցի վթարներ, կոտրված ծառեր, վնասված տանիքներ, ջրալցված նկուղային հարկեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տավուշում տապալվել են ծառեր, արգելափակվել ճանապարհներ (լուսանկարներ)