Զելենսկու կինը հանդիպել է Իսրայելի նախագահի և նրա կնոջ հետ

17:16 • 19.06.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, իր թելեգրամյան ալիքում հայտնել է, որ հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի և նրա կնոջ՝ Միխալի հետ։

«Իսրայել այցս սկսել եմ նախագահական զույգի հետ հանդիպումից»,- գրել է նա՝ հրապարակելով համատեղ լուսանկար։ Ուկրաինայի առաջին տիկինը հավելել է, որ համագործակցում է Միխալ Հերցոգի հետ հոգեկան առողջության ծրագրերում։

Զելենսկայան շնորհակալություն է հայտնել զույգին ջերմ ընդունելության և համագործակցությունն ամրապնդելու հնարավորության համար։

Զելենսկու կինը հանդիպել է Իսրայելի նախագահի և նրա կնոջ հետ