Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի և Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
09:17 • 19.06.23
Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմում տուժածներ չկան:
Placeholder










