ԵԽԽՎ-ում տապալվել են Ադրբեջանի պատվիրակության ջանքերը, Լաչինի միջանցքի հարցը ներառվել է օրակարգ

17:30 • 19.06.23

Ադրբեջանի պատվիրակության ջանքերը՝ խոչընդոտել Լաչինի միջանցքի հարցի ներառումը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում, տապալվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Ճնշող մեծամասնությամբ ԵԽԽՎ-ն այս հարցն ընդգրկեց ընթացող նստաշրջանի օրակարգում»,-հայտնել է պատգամավորը: 

Հրատապ թեմայով քննարկումը կկայանա հունիսի 22-ին:

ԵԽԽՎ-ում տապալվել են Ադրբեջանի պատվիրակության ջանքերը, Լաչինի միջանցքի հարցը ներառվել է օրակարգ