Սի Ծինփինն ընդունել է Բլինկենին

13:09 • 19.06.23

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին՝ հանդիպմանը հույս հայտնելով, որ իր այցը դրական ներդրում կունենա երկու երկրների հարաբերությունների կայունացման գործում։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։

«Նախագահ Սի Ծինփինը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Նախագահ Սին ասել է, որ պետությունների միջև փոխգործակցությունը միշտ պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և անկեղծության վրա: Նա հույս է հայտնել, որ պետքարտուղար Բլինկենի այցը դրական ներդրում կունենա ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կայունացման գործում», -ասել է Հուա Չունյինը:

Սի Ծինփինն ընդունել է Բլինկենին