Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ. Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)

10:41 • 19.06.23

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդիրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:

Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ:

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ներհայաստանյան հասարակական քաղաքական զարգացումներին, Հայաստանի տնտեսական կյանքում նկատելի աշխուժությանն ու այս ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպմանը նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ. Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)